Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ՉԼՈՒԾԱՐԵ՞Մ` ՊՐԾՆԵՄ

ՉԼՈՒԾԱՐԵ՞Մ` ՊՐԾՆԵՄ
05.02.2010 | 00:00

Կադրային հիմնահարցը, ըստ էության, աքիլլեսյան գարշապարից սպառնում է վերածվել քաղցկեղի իշխանական բոլոր ուժերի, է՛լ առավել` ԲՀԿ-ի համար, որի ներսում ակնհայտորեն ինչ-որ բան դարձյալ այն չէ։
Դեռ չէր չորացել սոցապնախարար Գևորգ Պետրոսյանի հայտնի արկածները երևակած թանաքը, դեռ լիարժեքորեն չէր ընկալվել, թե ինչու, ի վերջո, «տարհանվեց» սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, ինչու է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի նշանակումն այդքան ձգձգվում և լուծում չի ստանում, երբ հայտնի է, որ այդ պաշտոնում արդեն իսկ քննարկվել է Արամ Սաֆարյանի թեկնածությունը (ընդ որում, հանձնաժողովի նախագահի ընտրությունն այս քառօրյայում էր նախատեսված, սակայն լավատեղյակներն ասացին` չի լինի), երբ պարզվեց, որ ԲՀԿ շարքերում նույնքան ակտիվ խլրտոց ու խուլ ընդվզում է առաջացել աշխատանքի տեսչության պետի կադրային սպասումների առումով, որը նույնպես ԲՀԿ քվոտայում է:
ԲՀԿ շարքերում տարակուսած են. ո՞նց է լինում, որ ՄԱԿ-ից գալիս են` պաշտոն են ստանում, հիմա էլ ՕԵԿ-ից է եկողը (խոսակցություններ կան, որ նախկին ՕԵԿ-ական, այսօր անկուսակցական Արամայիս Ալոյանը, մեկ էլ ու տեսար, զբաղեցրեց այդ պաշտոնը):
Իսկ գուցե դա և՞ս մեծ սցենարի մի բաղկացուցիչ է` ԲՀԿ-ն բանկրոտի տանելու, քաղաքականապես «տարհանելու», կադրային «խնդրին վրա» իսպառ իզգոյացնելու համար:
Հիշո՞ւմ եք Արամայիս Ալոյանին, ով հոկտեմբերի 27-ին զոհված Արմենակ Արմենակյանի ընտրատարածքն զբաղեցրեց որպես անկուսակցական, հետո բարով-խերով դարձավ ՕԵԿ-ական, սակայն, խնդիրներ ունենալով Արթուր Բաղդասարյանի հետ, նույնքան վաղ հեռացվեց ՕԵԿ-ից, 2003-ին այդպես էլ ապաստան չգտնելով որևէ համամասնական ցուցակում, որ կրկին պատգամավոր դառնա: Ի դեպ, 2002-ին, «չար լեզուների» պնդմամբ, նա Նորքում հնչած հայտնի կրակոցների մասնակիցն էր ու ընդհատակ է անցել` «մինչև անցնի վտանգը»։ Ասում են` թաղի տղերքը` Արմենակ Արմենակյանի «սարատնիկները», չէին ներել նրան` ՕԵԿ մտնելու համար:
Հետո նա դարձավ Նորքի ծերանոցի տնօրենը` Բելլա Քոչարյանի համար ծերանոցը դարձնելով հիմնական այցելության վայր (ահա այդտեղ է թաղված նրա սպասվելիք կադրային առաջխաղացման, աշխատանքի տեսչությունում թխլիկ պաշտոնի տեր դառնալու դիլեման):
ԲՀԿ-ում զարմացած են, թե ոնց է լինում, որ ոլորտին անծանոթ ոչ մասնագետները գալիս ու շռնդալից զբաղեցնում են այդ պաշտոնները: Ո՞նց է լինելու` հարցնում էին նրանք իրար ու պատասխանում` Գևոյի պատմությունն է լինելու, հենց ԲՀԿ-ում թափուր տեղ է առաջանում, անհասկանալի մարդիկ անմիջապես խցկվում են կուսակցություն, դառնում ԲՀԿ-ական, որ պաշտոն ձեռք գցեն, ձեռք են գցում, բայց վերջում շատ տխուր ավարտ են արձանագրում ու «պայթում» են` ուրախացնելով քաղաքական դաշտում բոլորին:
Իսկ «պայթում» են անկուսակցական-պատեհապաշտ ԲՀԿ-իստները` քաղաքականապես և այլապես, զի մի դեպքում Քոչարյանենց կադրերն են, ինչը հաստատ «այլոց» դուր չի գալիս, մյուս դեպքում պորտֆելավորվում են ինտրիգների արդյունքում, երրորդ դեպքում, պաշտոնի չհասած, ֆինանսական չարաշահումներ են «ցուցաբերում»:
Երևի ա՞յս է պատճառը, որ «նադայել» եղած Ծառուկյանը մի նեղ շրջանակում բացականչել է` քիչ է մնում կուսակցությունը լուծարեմ, պրծնեմ:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1481

Մեկնաբանություններ